Մայրը 3-ամսեկան փոքրիկին և նրա 5-ամյա եղբորը խեղդել է
Լիբերիացի Կուլա Պելիման մեղադրվում է իր 3-ամսեկան որդու և 5 տարեկան խորթ տղայի սպանության մեջ: Երեխաները մահացած են հայտնաբերվել: Ողբերգությունից ոչ շատ առաջ 30-ամյա կինը ոստիկանություն է զանգահարել՝ վախենալով, որ իրեն կարող են արտաքսել, հայտնում է The Sun-ը:
Կուլան անհանգստացել է, թե իր հետ ինչ կարող է պատահել, քանի որ իր ընկերը (և երկու տղաների հայրը) հոկտեմբերի 6-ին ձերբակալվել էր ներգաղթի հետ կապված որոշ հարցերով:
