Քրդերը զավթել են Սիրիայի նավթահանքերից մեկը
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) արաբ-քրդական դաշինքը հայտարարել է, որ վերահսկողություն է ստացել Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Օմար խոշոր նավթահանքի նկատմամբ, հայտնում է Reuters գործակալությունը։ Ընդգծվում է, որ Ալ-Օմարը, որը գտնվում է Մեյադին քաղաքից 10 կմ հյուսիս, հանդիսանում է Սիրիայի խոշորագույն հանքերից մեկը։
