Լևոնն իր կյանքը զոհաբերեց հայերի համար. Արա Աբրահամյան
«Այն, ինչ տեղի ունեցավ Լևոն Հայրապետյանի հետ, ծանր խոսակցություն է: Մենք բոլորս մեղավոր ենք՝ հասարակ մարդիկ, հարազատները, իշխանությունները։ Լևոն հայրապետյանը մահացավ, որպեսզի հայերն ավելի ողջամիտ լինեն: Մենք պետք է միասին լինենք, մենք պետք է ուժեղ լինենք, մենք պետք է հասկանանք, որ Լևոնն իր կյանքը զոհաբերեց, որ մենք ճիշտ եզրակացություններ անենք»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Լևոն Հայրապետյանի՝ երեկ Մոսկվայում տեղի ունեցած հուղարկավորման արարողության ժամանակ։
