Վիտալինան երեխաներ է պահանջել 82-ամյա Ջիգարխանյանից
Արմեն Ջիգարխանյանը վիրավորել է կնոջը երեխա ունենալու փորձերի համար։ Այս մասին դերասանը պատմել է «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի ժամանակ։ 82-ամյա Ջիգարխանյանը վերջապես հայտնել է իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սկանդալի պատճառը։ Նրա խոսքով՝ այդ պատմության անկյունաքարը եղել է դերասանից երեխա ունենալու կնոջ ցանկությունը։ Ջիգարխանյանը հայտարարում է, որ նման ցանկությունը, հաշվի առնելով պոտենցիալ հոր պատկառելի տարիքը, կարող է առաջանալ միայն արկածախնդրի մոտ։
