Իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է Հայաստանում, պետական մարմնի կողմից. Վահան Արծրունի

Իմ մասնագիտական գործունեությունը և ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են ՀՀ-ում։ Այդ մասին հայտարարություն է տարածել երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով սեպտեմբերի 29-ին Զվարթնոցում չեղարկված «Մաշտոց Կոմիտաս» համերգային նախագծին, մշակույթի նախարարության վարած քաղաքականությանը և ՀՀ-ում մարդու և ստեղծագործողի հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերին։ «Երեսուն տարուց ավելի զբաղվում եմ բեմական գործունեությամբ։ Ստեղծագործում եմ մի շարք երաժշտական ժանրերում և ուղղություններում՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտության ձևերից մինչև ռոք, ֆյուժն և երգարվեստ։ Նաև գրում եմ երաժշտություն թատրոնի, կինոյի և ակտուալ արվեստի ցուցադրությունների համար։ Հեղինակել եմ երաժշտություն 5 թատերական ներկայացումների, 17 վավերագրական, 2 գեղարվեստական և 6 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղային ներկայացման, բալետի և կերպարվեստի բազմաթիվ միջոցառումների համար։ Բազմաբնույթ համերգային ծրագրերով մշտական ելույթներ եմ ունենում Հայաստանի և արտերկրի բեմերում։ Հրատարակել եմ 14 ալբոմ-ձայնասկավառակ, DVD (տեսաերիզ): Ունեմ երկու երգաշար` գրված Ռ.Դավոյանի և Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա (վերջինն ամբողջովին ներառվել է հանրակրթական դպրոցի «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ պետական ծրագրում և դպրոցական դասագրքերում)։ Հոգևոր երաժշտության ոլորտում՝ Ասորական Արևելքի եկեղեցու, Մարոնիտական և Արամեական հնագույն հոգևոր քրիստոնեական երաժշտության մշակումներ եմ արել, իսկ մաշտոցյան շարականների իմ մեկնության պաշտոնական պրեմիերային եկել եմ երկար տարիների աշխատանքով։ Զվարթնոցում կայանալիք համերգն այդ ստեղծագործական ուղու սպասված, բաղձալի բարձրակետը պիտի լիներ։ Համերգը չեղարկվեց ՀՀ մշակույթի նախարարության կոպիտ միջամտությամբ։ Որպես արվեստագետի՝ ինձ համար առաջին հերթին անհասկանալի է համերգի բուն նյութի՝ բովանդակային և հոգևոր արժեքի նկատմամբ կատարյալ անտարբերություն և մերժողականություն դրսևորող մշակույթի նախարարության կեցվածքը: Հիմա արդեն պարզ և բացատրելի է, որ այն ծրագրված բնույթ է կրում և «օրինաչափ» է բոլոր առումներով։ 2017թ. մայիսի 4-ին գրավոր դիմում էի ներկայացրել մշակույթի նախարարին, որպեսզի իր կողմից հաստատված դահլիճների նոր վարձակալման գնացուցակի նվազագույնի չափով ինձ տրամադրվի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը՝ հուլիսի 11-ին «Ջազ և ֆյուժն» ժանրի համերգ անցկացնելու համար: Համաձայն կարգի՝ միայն դրական և գրավոր պատասխանի հիման վրա ես կարող էի շարունակել գործընթացը դահլիճի տնօրինության հետ: Այն նամակ-պատասխանի տեսքով պետք է ուղարկվեր ինձ նախարարությունից փոստային ծառայության միջոցով։ Նամակը ես այդպես էլ չստացա։ Փաստաթղթի բովանդակությանը ծանոթացա հուլիսի 18-ին, երբ հրավիրվեցի մշակույթի նախարարություն` մեկ այլ համերգի առաջարկություն ստանալով։ Այդ առիթից օգտվելով վճռեցի հետաքրքրվել այդպես էլ չստացած նամակի ճակատագրով՝ դիմելով նախարարության ընդհանուր բաժին, որտեղից ինձ տրամադրեցին պատասխանի պատճենը։ Փաստացի ստանալով նախնական դրական պատասխան (հունիսի 2-ի թվագրմամբ), գործնականում` համերգը որևէ կերպ չէր կարող կայանալ, որովհետև այն իրականացնելու գրավոր թույլտվությունն ինձ տրամադրվեց միայն հուլիսի 18-ին` համերգի նշանակված օրվանից (հուլիսի 11-ը) յոթ օր ուշ։ Հուլիսի 18-ին փոխնախարար Արև Սամուելյանի աշխատասենյակում, իր ենթակա մի շարք աշխատակիցների ներկայությամբ, ինձ առաջարկվեց Զվարթնոցում կազմակերպել համերգ: Առաջարկն ընդունեցի` ներկայացնելով իմ «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը։ Տրվեցին հանձնարարականներ, և մենք պայմանավորվեցինք հանդիպել նախարարությունում հուլիսի 28-ին: Այդ ընթացքում ունեցել եմ գործնական հանդիպում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ, մանրամասն քննարկել էինք համերգի կազմակերպչական և տեխնիկական պայմանները, հաշվարկել միջոցառման բյուջեն, և որոշել հնարավոր երաժիշտ-մասնակիցների կազմը: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, հուլիսի 28-ին ես այցելում եմ մշակույթի նախարարություն և պարզում, որ հանդիպումը տեղի չի ունենա փոխնարարի երկրից բացակայելու պատճառով, և որևէ այլ աշխատակցի հանձնարարված չէ ինձ հետ շարունակել բանակցային գործընթացը: Երեք շաբաթ սպասելուց հետո նախաձեռնում եմ հանդիպում «Շարմ» հոլդինգի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ և առաջարկում իրականացնել նույն «Մաշտոց-Կոմիտաս» համերգը։ Գործնական քննարկումից հետո գալիս ենք փոխադարձ համաձայնության՝ այն անցկացնել Զվարթնոցի տաճարի տարածքում: Համերգը նշանակվում է սեպտեմբերի 29-ին, ձեռք են բերվում պայմանավորվածություններ մենակատարների, դիրիժորի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրինության հետ, նշանակվում են փորձերի օրերը, գովազդի մեդիա պլանը: Ըստ մեր պայմանավորվածության, ես զբաղվում եմ միայն ստեղծագործական խնդիրներով՝ ապահովելով պատշաճ փորձաշրջան և կատարողական բարձր մակարդակ: «Շարմը» զբաղվում է տեխնիկական, կազմակերպչական և ֆինանսական խնդիրներով: Սեպտեմբերի 19-ից սկսվում է տոմսերի իրացումը (միայն առաջին հինգ օրում վաճառվում է նստատեղերի գրեթե կեսը)։ Սեպտեմբերի 26-ին զանգ եմ ստանում մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ի աշխատակցուհու կողմից, և ինձ տրվում են մի շարք հարցեր, որոնք իմ իրավասությունից դուրս են: Նրան ուղղորդում եմ դեպի կազմակերպիչը և հաջորդ օրը «Շարմի» ֆինանսական տնօրենից տեղեկանում, որ համերգը տեղի չի ունենա: Նախարարության և «Շարմ» հոլդինգի հրապարակած չեղարկման վարկածները` նախարարության կողմից՝ Զվարթնոց թանգարանի տարածքում առանց պայմանագրի համերգի անցկացման անկարելիությունը և «Շարմի» կողմից՝ տոմսերի անբավարար վաճառքի և օդերևութաբանական կանխատեսումների անբարենպաստ լինելու մասին հայտարարությունը, չեն համընկնում և առիթ են տալիս իմ երկու չկայացած համերգների խափանման փաստերի միջև հստակ կապ տեսնել և այն մեկնաբանել որպես «օրինաչափ» և մերժողական քաղաքականության դրսևորում: Բանն այն է, որ վերջին 15 տարիների ընթացքում ես բազմիցս հրապարակավ խիստ քննադատել եմ մշակույթի նախարարության որդեգրած՝ ոլորտը «ղեկավարելու» մեթոդաբանությունը, կողմնակալությունը, պրոտեկցիոնիզմը, արվեստագետներին երկրից դուրս ուղղորդումը (առավել ցայտուն օրինակները՝ Լ.Ճգնավորյան, Օ.Դուրյան, Ա.Ղարաբեկյան, Կ.Դուրգարյան), մշակույթի ազգային զարգացման դոկտրինի և ծրագրի բացակայությունը, արվեստի դաշտի արհեստական բաժանումը յուրայինների և ոչ յուրայինների, հաստիքայինների և արտոնյալների, ստեղծագործական ինքնադրսևորման անհավասար պայմանների իրողությունը, եղած միակ օրենքի հիմնային դրույթների շրջանցումը` անպատժելիության մթնոլորտում: Ընդհանուր մշակութային դաշտի քայքայման, մշակութային գործիչների Հայաստանից դուրս ուղղորդման, ազատ արվեստի դաշտը ներկայացնող արվեստագետների խնդիրների անտեսման գլխավոր մեղավոր եմ համարել հենց մշակույթի նախարարության առկա քաղաքականությունը: Իմ սկզբունքային քննադատական դիրքորոշումը, խիստ դիտարկումները, օբյեկտիվ բնութագրությունները և երկու համերգային նախաձեռնությունների փաստացի տապալումը սերտորեն կապված են, մեկը մյուսի հետևանք են և վկայում են իմ հանդեպ մշակույթի նախարարության որոշակի քաղաքականության և հատուկ վերաբերմունքի «հետևողական և ծրագրային» բնույթի մասին։ Այս բոլոր հանգամանքները դրդում են ինձ անել սույն հետևությունները և հայտարարությունը՝ Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևորումը սահմանափակվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից։ Իմ մասնագիտական գործունեությունը և ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են ՀՀ-ում՝ պետական ատյանի կողմից։ Երկուսն էլ Մարդու Իրավունքի, Խոսքի, Մտքի և Ստեղծագործության ազատության օրենքների դրույթների կոպիտ խախտումներ են և պետք է մեկնաբանվեն որպես քաղաքական հետապնդում և ուղղորդում մշակութային դաշտից և երկրից դուրս։ Ես իմ երկրի ազատ քաղաքացին եմ, ստեղծագործող արվեստագետ։ Իմ ազատ գործունեությունը որևէ մեկը չի կարող խանգարել, խոչընդոտել, էլ չեմ ասում՝ արգելել»,- գրել է նա։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am