Ողջ հանրապետությունով մեկ ժողովուրդը հրաժարվում է բարևել կամ շփվել որևէ ոստիկանի հետ․ Բագրատ Սրբազանի հորդորը մեծ արձագանք է ստացել

Բագրատ Սրբազանը ժողովրդին հորդորել էր որևէ ոստիկանի չբարևել՝ նշելով, որ «դրանց հացի մեջ արյուն կա»․ ողջ հանրապետությունով մեկ ժողովուրդը ենթարկվում է այդ հորդորին և ահա թե ինչու՝

ԳԼԽԱՎՈՐ ՆԻԿՈԼՆԵՐԸ

Հունիսի 12-ին Ազգային Ժողովի շենքի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի պատմության մեջ Ոստիկանության կողմից ամենաստոր ու ապազգային ջարդերից մեկը։ Ադրբեջանական և թուրքական օկուպացիայի դեմ ու Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հրաժարականի պահանջով հավաքված ժողովուրդը ենթարկվեց ջարդի, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա ԱԺ-ից ապահով գաղթել։ Ջարդը ղեկավարում էին միլիոնատեր ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը («Նիկոլի Արամ», նախկինում «Արգամիչի Արամ»), Կաթողիկոսի առաջ ճանապարհ փակած Կարեն Հակոբյանը («Դխկ»), Նիկոլից գեներալի կոչում վերցրած Հայկ Բաբայանը («Եֆրեյտր»), կարմիր բերետների հավաքական կերպար Հայկազ Ջոմարդյանը («Կալբաս»)․ բոլոր նրանք ենթարկվում էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին («Եվա Բրաուն»):

Բանդայի բուն նպատակը մեկն էր՝ վախեցնել մարդկանց․ բանդան տապալվեց։

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ

Ոստիկանությունը ուղղակիորեն ժողովրդի մեջ է նետել մի քանի տասնյակ «Զարյա-3» լուսաձայնային նռնակներ, որոնք նախատեսված են զինված հանցագործների չեզոքացման կամ ամենածայրահեղ դեպքում զինված ամբոխի զսպման համար։ Ջարդից տուժած քաղաքացիներից շատերը ունեն բեկորային վնասկածքներ։ Նռնակներից մեկն ընկել է երեխայի սայլակի անմիջապես կողքը, ինչից հետո քաղաքացին իր մարմնով փրկել է երեխային պայթյունից։

Ոստիկանները խմբերով հարձակվում ու մահակներով ծեծի էին ենթարկում ժողովրդին։ Նպատակադրված ու միտումնավոր ծեծի են ենթարկել որդեկորույս ծնողներն ու արցախցիները։ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Տավրոս Աբրահամյանի հայրը՝ Մխիթար Աբրահամյանը, բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց հետո սրտի կաթված է ստացել, և բժիշկները ստիպված են եղել սրտի ստենդավորում իրականացնել: Տասնյակ լրագրողներ նույնպես դարձել են ջարդի զոհ։ Ողջ ջարդը ուղեկցվում էր աննկարագրելի ստոր հայհոյանքներով, ատելությամբ ու հրճվանքով։

Արցախցի կանանց պահվածքը ուշագրավ է։ Երբ նիկոլածինները նռնակներ էին նետում մարդկանց մեջ, արցախցի կանայք բղավում էին․ «տո այ թուքրի բալեք, մեր վրա թուրքերը 32 տարի Գռադ ու Սմերչ են պայթեցրել, էդ ի՞նչ ա, որ վախենանք»։ Հիվանդանոցում հայտնված որդեկորույս ծնողները Բագրատ Սրբազանին հորդորել են չնահանջել ու պայքարել «մինչ չարիքի ու նրա ծառաների սատկելը»։

ԱՐՀԱՐՄԱՐՀԵԼ, ՉԲԱՐԵՎԵԼ

Այս ամենի շուրջ մտորումներից հետո Բագրատ Սրբազանը որոշել է ամբողջովին մի կողմ թողնել բոլոր տեսակի քաղաքագիտական հնարքները՝ կապված ոստիկաններին՝ հայերի հետ նույնականացնելով զսպելու հետ։ Նա արել է կարևոր ու կշռադատված հայտարարություն․

«Հրապարակային ասում եմ՝ ոստիկաններին անգամ բարև մի տվեք։ Արհամարհեք դրանց, դրանք արյունով հաց են տուն տանում։ Երեկ դուք պետք է տեսնեիք դրանց խրախճանքը, երբ գնում էին տուն»։

Ու կարծես թե այս հորդորը աշխատել է։ Մենք պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում այն մասին, որ հասարակ մարդիկ հրաժարվում են շփվել ոստիկանների հետ։ Անգամ առօրեական խնդիրների ժամանակ չեն բարևում պարեկներին։ Քաղաքացիներից մեկը, օրինակ, պարեկի այն հարցին, թե ինչու իրեն չի բարևում, պատասխանել է․ «Ես հայ քրիստոնյա եմ, ու իմ հոգևոր հովիվը կոչ է արել ոստիկաններին չբարևել, քանի որ մեղանչել են նրանք սեփական ժողովրդի առաջ»։

ՆԳ փոխնախարար Արա Ֆիդանյանը («Տիկին Քնքուշ») ասել է, որ ոստիկանությունը համաչափ է գործել։ Ինչպես նշեց Բագրատ Սրբազանը՝ մաղթում ենք, որ համաչափ ուժ գործադրեն ոչ թե որդեկորույս ծնողների, այլ ձեր ծնողների նկատմամբ, ոչ թե պետություն, հայրենիք, տուն, հող կորցրած արցախցիների, այլ ձեր դեմ։

դիտվել է 5046 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am