Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է: 90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց երկու վարժություններում էլ: Պոկումում Դալալյանը գլխավերեւում պահեց 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ:
