Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը
Ադրբեջանի 2018 թվականի պետբյուջեով նախատեսված պաշտպանության և դատարանների ու իրավապահ մարմինների ծախսերը կավելանան:Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով Ֆինանսների նախարարությանը: Ինչպես նշվում է՝ ազգային անվտանգության ապահովումը կկազմեն 4 մլրդ 68,3 մլն մանաթ, ինչը 5,2 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: «2018 թ. պետական բյուջեում պաշտպանական ծախսերի, ազգային անվտանգության ապահովման, Ադրբեջանի դատական և իրավապահ մարմինների ծախսերի տեսակարար կշիռը կկազմի 19,5 տոկոս: Ընդհանուր առմամբ, այդ հոդվածներով ծախսերը կկազմեն 4 մլրդ 68,3 մլն մանաթ՝ 5, 2 տոկոս աճով», - նշված է Ֆինանսների նախարարության բյուջետային նյութերում:
