Մելանյա Թրամփի զգեստը՝ թանգարանային նմուշ (լուսանկարներ)
Մելանյա Թրամփն ամերիկյան պատմության թանգարանին է փոխանցել այն զգեստը, որով նա ներկա է եղել իր ամուսնու՝ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Սպիտակ մետաքսե երկար զգեստը ստեղծել է Էրվե Պիերը, ով ավելի վաղ հեղինակել էր զգեստեր Լորա Բուշի և Միշել Օբամայի համար:
Մելանյայի զգեստը 27-րդ նմուշը կդառնա «առաջին տիկինների հավաքածուում», Ժակլին Քենեդու, Լորա Բուշի և Միշել Օբամայի զգեստների կողքին: Թանգարանում պատմել են, որ հավաքածուն արդեն մեկ դար է, ինչ շարունակում է մնալ ամենասիրվածն այցելուների շրջանում:
