Ժիրինովսկին` ադրբեջանցիներին. եթե ուզում եք Ղարաբաղի հարցը լուծվի, Ադրբեջանը պետք է լինի Ռուսաստանի կազմում
"Մոսկվա - Բաքու" պարբերականին տված հարցազրույցում Ժիրինովսկին նշել է, որ Ղարաբաղում կյանքը հանգիստ է եղել, երբ ողջ Կովկասը գտնվում էր Ռուսական կայսրության մեջ: Ըստ նրա՝ երբ այս տարածաշրջանն անջատվեց Ռուսաստանից, հայերի և Ադրբեջանցիների միջև բռնկվեց պատերազմ` Ղարաբաղի համար: Ըստ Ժիրինոսկու, հայերի և ադրբեջանցիների մեջ Ղարաբաղի խնդիրը շատ նման է Երուսաղեմի շուրջ վեճին, որտեղ և հրեաները, և արաբները Երուսաղեմն իրենցն են համարում: Ժիրինովսկին հայտարարել է, որ միայն Ռուսական մեծ կայսրության վերականգնման դեպքում է հնարավոր լուծել Ղարաբաղի և նմանատիպ խնդիրները` հետսովետական տարածքում:
