Ադամ Շիֆը ոգեկոչել է Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 28-րդ տարելիցը։ Asbarez-ի փոխանցմամբ՝ հայամետ դիրքորոշմամբ կոնգրեսականն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Սուգայիթի ջարդերի ընթացքում հայերի նկատմամբ իրականացված սարսափներին ու անմարդկային բռնություններին: «Ադրբեջանական խառնամբոխը սպանեց  հարյուրավոր հայերի, բռնաբարեց կանանց ու երիտասարդ աղջիկներին, անարգեց սպանվածների դիակներն ու այրեց դրանք: Այն երջանիկները, ովքեր կարողացան խուսափել սպանդից, թողեցին ամեն ինչ` հուսահատության մեջ փախչելով հեռու։ Այդ ջարդերը պատահականություն չէին, այլ ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ հակահայկական քարոզչության սոսկալի հետևանք: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չպատժեցին սարսափելի դեպքերի պատասխանատուներին, այլև առ այսօր փորձում են քողարկել տեղի ունեցածը: Սումգայիթի սպանդով ամեն ինչ չավարտվեց. 2 տարի անց տեղի ունեցան տխրահռչակ Բաքվի ջարդերը: Այս դեպքերի հետևանքով Ադրբեջանում բնակվող 450.000 հայերն անհետացան»,-նշել է Շիֆը: Այնուհետև կոնգրեսականը նկատել է, որ հայերի հանդեպ ատելությունը չի վերացել ու դեռ մի բան էլ ավելացել է: Այս կոնտեքստում կոնգրեսականը վերհիշել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սոսկալի կացնահարության դեպքը, ինչից հետո Սաֆարովն իր հայրենիքում հերոս հռչակվեց: «Այս տարի ապրիլին մենք կնշենք Հայոց ցեղասպանության` Թուրքիայի կառավարության կողմից առ այսօր հերքվող պատմական փաստի 101-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը. կապ չունի, թե դրանք երբ են տեղի ունեցել` 101, թե 28 տարի առաջ»,-եզրափակել է պաշտոնյան։  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am