Իրանը ձգտում է Թուրքիայի հետ կապերի ընդլայնմանը
Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրը հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան պետք է բոլոր հնարավորություններն օգտագործեն հարաբերությունների ընդլայնման համար: IRNA-ի հաղորդմամբ՝ նրա խոսքով՝ Իրանը և Թուրքիան որպես տարածաշրջանի երկու մեծ երկրներ լայն ներուժ ունեն համատեղ կապերի ամրապնդման և զարգացման համար: «Իրանը և Թուրքիան պետք է բոլոր հնարավորություններն օգտագործեն հարաբերությունների ընդլայնման նպատակով և շուտով երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողով կկազմվի»,- հավելել է նա
Թուրքիայի նախագահը, իր հերթին, այդ հանդիպմանը նշել է, որ Անկարան լրջորեն ձգտում է Թեհրանի հետ կապերի զարգացման բոլոր ոլորտներում: