Ինչպե՞ս է հայերի արած տյունինգով «Mercedes»-ը հայտնվել Բաքվի ավտոսրահում
Բաքվի ճանապարհային ոստիկանությունը հաստատել է այն փաստը, որ 10-UU-550 պետհամարանիշներով «Մերսեդես» մակնիշի վրա հայկական եռագույնն է պատկերված: Այս մասին «Report»-ին հաղորդել է Բաքվի Ճանապարհային ոստիկանության պետական վարչության ճանապարհային անվտանգության քարոզչության և հանրային կառույցների հետ կապերի բաժնի պետ Վագիֆ Ասադովը: Ասադովի խոսքով՝ այդ ավտոմեքենայի տյունինգն իրականացվել է հայկական ընկերության կողմից: Ադրբեջանցիների շրջանում խառնաշփոթ առաջացրած մեքենայի տերը նշել է, որ չի իմացել նշանի իմաստը և որ դա Հայաստանի դրոշն է: Հավանաբար մեքենան Վրաստանի տարածքով է հայտնվել Ադրբեջանում: Ասադովը նշել է, որ համապատասխան պետական մարմինները դեպքի առթիվ քննություն են իրականացնում:
