ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը աշխատանքից ազատվել է: Վարդանյանը պաշտոնից ազատվել է, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Հիդրոմետ ծառայության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի:
