Հրաշալի տղա էր, աշխատող, արարող ընտանիքից. նախօրեին զոհված Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր
Հոկտեմբերի 20-ին զոհված ՊԲ զինծառայող Արամ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղից էր: Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքից էր, ընտանիքի հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն է: Նա ապրում էր հոր, մոր, պապի և մեծ եղբոր հետ: «Արամը հրաշալի երեխա էր, աշխատող, արարող, ամբողջ գյուղում հարգված ընտանիքից: Այս ցավալի լուրից հետո գյուղում բոլորը վշտի մեջ են: Նոր էլ տեղեկացանք, որ Արամի մարմինը Երևանից տեղափոխում են գյուղ»,- Tert.am-ի հետ զրույցում նշել է Ռինդի համայնքապետը: Հուսիկ Սահակյանը նաև հայտնեց, որ Արամ Խաչատրյանը գալիք ամռանն արդեն պետք է զորացրվեր: Մանրամասները՝ այստեղ.
