Արտոնությունների համակարգ, թե ոնց անենք, որ փախչենք բանակից

Ազգային ժողովի կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ի շարս այլ հարցերի քննարկվեց նաեւ խորհրդարանական լսումներ հրավիրելու հարցը: Հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ որեշեց առաջիկայում անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Կրթական բարեփոխումների ընթացքը նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում. ձեռքբերումները, հիմնախնդիրները եւ դրանց բարելավմանն ուղղված առաջարկները» թեմայով: Սակայն հանձնաժողովի քննարկումը ծավալվեց հետաքրքիր ուղղությամբ եւ հանձնաժողովականները ներգրավվեցին  Զինապարտության մասին նոր օրենքի խնդրահարույց կետերի քննարկմանը: Ելք խմբակցության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը ուշադրություն հրավիրեց թեմայի վրա՝ ասելով, որ ինքը մեծ վտանգներ է տեսնում ուսման հիմքով տարեկետման իրավունքի վերացման դրույթում եւ հարկ է համարում քննարկում կազմակերպել հանձնաժողովում: Հիշեցնենք Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր նախաձեռնություն ուշագրավ փոփոխություն է սահմանում ուսման հիմքով զինծառայությունից տարկետում ստանալու կարգում։ Նոր օրենքով 18 տարեկան բոլոր տղաները պարտավոր են բանակ զորակոչվել։ Տարկետում կտան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Դրա համար նա ստանալու է աշխատավարձ եւ պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաեւ մագիստրատուրայի համար: Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Պարտադիր զինծառայությունից տարկետում է տրամադրվում նաեւ առողջական և ընտանեկան վիճակի պատճառով, եթե քաղաքացին ընտրվել է ԱԺ պատգամավոր, ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակային ուսումնառության համար։ Նախագծով նպատակային ուսումնառությունը սահմանվում է այսպես` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը։ <<Սա հարված է չարչրկված գիտելիքահեն տնտեսության, արդիական տնտեսությանը եւ առհասարակ>> ասաց Արարատ Միրզոյանը ցիտելով պաշտպանության նախարար Վիգեն Սսարգսյանին, որ սույնով թվակազմի եւ սահմանում զինվոր պահելու խնդիր չի լուծվելու, որովհետեւ տարեկան կտրվածքով սույն հիմքով 140-150 ուսանողի է տարեկետում տրվում: Նա կոչ արեց հանձնաժողովական գործընկերներին մտածել այս մասին եւ լայն քննարկումներ նախաձեռնել: Վարդան Բոստանջյանը եւս առիթն օգտագործեց՝ ասելով, որ Հայաստանում զինվորական ծառայությունից փախչելը դարձել է հոգեվիճակ: Նա կոչ արեց ձերբազատվել այդ հոգեվիճակից, քանի որ ծառայելը պատիվ է ցանկացած մարդու համար.<<Ես դեմագոգություն չեմ անում, այլ ամբողջ սրտով եմ այդ մասին խոսում>> վստահեցրեց պատգամավորը նկատելով, որ արտոնությունների համակարգն ինքնին շատերն ընկալում են՝ <<Ոնց անենք, որ փախնենք բանակից>>: Ապա անդրադառնալով Միրզոյանի մտահոգություններին հարցով.<<Դուք կասկածո՞ւմ եք, որ կրթված մարդը վերջիվերջո ամեն ինչ անելու է, որ կրթված լինի>>, ապա կարծիք հայտնեց, որ չպետք է մեծ հաշվով ընդվզել արտոնությունների համակարգի դեմ.<<Եթե մարդը լավ պարող է, լավ երգող, նվագող է, բնությունը նրանց մեկ-երկու հատ է ստեղծել, ուրեմն չպետք է տանել նրանց բանակ>>:Սակայն Արարատ Միրզոյանը ասաց, որ կիսում է հոգեբանությունը փոխելու Բոստանջյանի մոտեցումը, սակայն խոսքը միայն Հենրիկ Մխիթարյանների ու Համասյանների մասին չէ, կան մարդիկ, որոնք լաբորատոր աշխատանքներում մեծ գործեր են անում ու թեեւ հանրաճանաչ չեն, բայց մեծ զարգացումների համար հիմքր են գցում: Մարինե Ասատրյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am