Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Ախուրյան համայնքում պայքարը կարծես թե բավականին թեժ է լինելու: Առաջադրվել է 6 թեկնածու: Նախորդ ընտրությունների ժամանակ 4–ն են եղել, և հիմնական ֆավորիտները ԲՀԿ–ական Կարեն Սերգոյանը և գործող համայնքապետ ՀՅԴ–ական Արծրունի Իգիթյանն էին: Բայց 1996–ից Ախուրյանի համայնքը ղեկավարող Իգիթյանը 700 ձայնով առաջ է անցել մրցակցից և կրկին շարունակել է պաշտոնավարել: Նշենք նաև, որ այս անգամ համայնքի ղեկավարի թեկնածուներ են նաև ինքնաառաջադրված թեկնածու, Բասենի գործող գյուղապետ, ՀՀԿ–ական Համլետ Պետրոսյանն ու անկուսակցականներ Լևոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանը, իսկ ԲՀԿ–ն կրկին առաջադրել է Կարեն Սերգոյանի թեկնածությունը: Ճիշտ է, գործող համայնքապետ Ա. Իգիթյանն այս անգամ ինքնաառաջադրվել է, բայց «Փաստի» հետ զրույցում ասաց, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե ՀՅԴ–ն իր թիկունքին կանգնած չէ: Հարազատ կուսակցությունն էլ, ՀՀԿ–ն էլ արդեն տվել են իրենց համաձայնությունը: Հարցին, թե ինչպես է, որ ՀՀԿ–ն իր կուսակցի թեկնածությունը պաշտպանելու փոխարեն ՀՅԴ–ական թեկնածուին է հավանություն տվել, Ախուրյանի գործող համայնքապետն ասաց. «Ես չգիտեմ իրենց խնդիրները, բայց պայմանավորվածություն է եղել, որ իմ թեկնածությունը թողնեն: Ես որ իմ թեկնածությունը դրել եմ, վստահ եմ, որ հաղթելու եմ, ու բավականին մեծ առավելությամբ: Ոչ մեկին էլ չեմ թերագնահատում, և եթե առաջադրված 6 թեկնածու կա, ուրեմն պայքար է լինելու, բայց ասեմ, որ նախորդ անգամ բոլորի ձայները միասին վերցրած իմ ձայներից քիչ էին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am