«Ոստիկանության գվարդիայի մասին» նախագիծը «թաքնված» հարց է լուծում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությունը հեղինակել է «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման փաթեթ, որը, ըստ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծերի փաթեթի, «ուղղված է զուտ ոստիկանական ծառայության ստեղծմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ»: Թվում է՝ առաջադեմ մի նախագիծ է, բայց, «թաքնված» լուրջ հարց է լուծում այդ նախագիծը:

Ներկայացնենք փոքր-ինչ ավելի մանրամասն. ոստիկանության գվարդիան ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է, որը կոչված է պաշտպանելու անձի իրավունքները եւ ազատությունները, ինչպես նաեւ ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը:

Այնինչ կա եւս մի կետ, որը հակասում է Հայաստանի պատմության մեջ եղած բոլոր օրենքներին։

Մասնավորապես այն հատվածը, որը սահմանում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումեր կատարելու մասին» օրենքի նախագծի օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի լրացում. այն սահմանում է՝ «նախատեսված գործառույթները ոստիկանության մարմինները պետք է իրականացնեն զինված ուժերի եւ այլ զորքերի ուժերի կիրառման եւ (կամ) մարտական գործողությունների վարման շրջանները չընդգրկող տարածքներում։

Այսինքն՝ այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ՀՀ ներքին զորքերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու։

Նրանց պաշտպանական գործառույթի սահմանը չի ներառելու ՀՀ պետական սահմանը։ Այսինքն՝ ոստիկանները, իսկ ավելի կոնկրետ՝ միայն գվարդիան էլ սահման չի գնա նույնիսկ պատերազմի օրերին:

Նշանակում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳՆ զորքերի կատարած ծառայությունը, որը ի նպաստ հայրենիքի պաշտպանության էր, այսուհետ չի լինի. նրանք կծառայեն միայն ի նպաստ ՀՀ իշխանությունների անձերի պաշտպանության։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում փորձում է սեփական աթոռը պահել՝ բռնի ուժ կիրառելով։

Հավելենք, որ ոստիկանության գվարդիայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ոստիկանության գվարդիայի հրամանատարը:

Վերը նշված օրենքում փոփոխություններ կատարելը, բացի իշխանությունը բռնի ուժով սեփական ձեռքերում պահելու տողատակեր ունենալուց, ունի նաեւ նշված օրենքից որոշակի ֆինանսական միջոցներ կուտակելու պլաններ՝ հօգուտ պետության։

Օրենքում ներառված է կետ, որի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերն ու շինությունները եւ կարեւորագույն նշանակության օբյեկտները պահպանելիս, ինչպես նաեւ հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելիս ոստիկանության գվարդիան լիազորված է։

Սրան զուգահեռ, հոդված 9-ի 2-րդ կետով սահմանվում է նախատեսված լիազորությունները, որ ոստիկանության գվարդիան իրավասու է իրականացնել նաեւ պայմանագրային հիմունքներով, եթե համապատասխան շենքը, շինությունը, այլ օբյեկտը, տրանսպորտային միջոցը կամ բեռը պատկանում են մասնավոր անձանց:

Ստացվում է՝ ոստիկանական գվարդիան իրականացնելու է նաեւ պայմանագրային-վճարովի ծառայություններ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գվարդիան ստեղծվել է իշխանության անվտանգության պահպանության համար։ Նաեւ «պատվերով», «պամյանագրով» կգործի:

Ի դեպ, «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագիծը ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրել է, սակայն ԱԺ հարցուպատասխանի պատճառով քվեարկությունը եւ հարցի քննարկումը կշարունակվեն այսօր կայանալիք նիստում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 12․ 06․ 24 թ համարում։

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am