Շատ վատ վիճակում եմ. Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել զսպել արցունքները
teleprogramma.pro-ն հայտնում է,որ արդեն մի քանի օր ԶԼՄ-ներում քննարկում են Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ընտանեկան դրաման:
Ջիգարխանյանին մեկնաբանությունների համար դիմել են Անդրեյ Մալախովը և Դմիտրի Բորիսովը, ում նա պատմել է, որ երբեմնի սիրելի կնոջը գող է համարում և իսկապես մտադիր է բաժանվել: «Նա գող է, վատ մարդ է: Չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել»,- ասել է դերասանը:
«Ձեզ անկեղծ և բաց եմ ասում՝ նրան տեսնել չեմ ուզում: Դա տխուր բան է, Աստված տա՝ դուք չհանդիպեք նման պատմությունների: Տեղի ունեցողը ես ավելի ուշ կկարողանամ գիտակցել, հիմա ինձ համար շատ ծանր է: Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա»,- եզրափակել է արտիստը:
