Կրկին ոսկի.Արփինե Դալալյանը հաղթանակ տոնեց
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում փայլուն են ելույթ ունենում Հայաստանի ներկայացուցիչները: 90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց երկու վարժություններում էլ: Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ Սամվել Գասպարյանը (105 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 + կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (105 + կգ):
