Ինչ կա Անջելինա Ջոլիի հոգում
«Շատ դժվար է: Ինձ բոլորովին դուր չի գալիս մենակ լինելը, սա այն չէ, ինչ ես ուզում էի: Սրանում ոչ մի լավ բան չկա, և ինձ համար շատ դժվար է: Հնարավոր է՝ ես երբևէ հաղթահարեմ իմ խնդիրները»,- Անջելինա Ջոլին The Sunday Telegraph պարբերականին անկեղծ հարցազրույց է տվել: Ջոլին նշել է, որ չնայած դժվարություններին՝ ուժեղ է. «Ես չեմ ակնկալում, որ բոլորը կհասկանան ինձ և կընդունեն իմ վարքը, և դա նորմալ է: Գլխավորը՝ ես գիտեմ՝ ով եմ, և իմ երեխաները դա գիտեն»,- ասել է դերասանուհին:
