Թրամփին մեղադրել է «միջուկային ֆուտբոլ» խաղալու մեջ
Չտարածման մասին մոսկովյան կոնֆերանսի ժամանակ հայտարարվել է,որ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչ Նամ Հեկ Զենն ուրբաթ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միջուկային ֆուտբոլ» է խաղում: «Դոնալդ Թրամփը միջուկային ֆուտբոլ է խաղում: Նա իր տրամադրության տակ ունի հազարավոր ատոմային ռումբեր, և կարող է ոչնչացնել այսօրվա ամբողջ աշխարհը»,- ասել է նա: Նամ Հեկ Զենը նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի քննադատությունն անվանել է «երկակի չափանիշեր»: Այս կամ այն երկրի ընդգրկումը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում իրենց անձնական գործն է,ասել է նա:
