Հայ գործարարն Արմավիրում կրակոցներ է արձակել. կա 2 զոհ/տեսանյութ/
KM-ը հայտնում է,որ Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի չաշխատող սրճարանի դիմաց 3 հայ տղամարդիկ կրակ են բացել երիտասարդ մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով՝ 2 մարդ զոհվել է, մեկը` վնասվածքներ ստացել: Զոհվածները 27-28 տարեկան երիտասարդներ են Միսակ և Ռուսլան անուններով: Նշվում է, որ հրաձգությունը կազմակերպել են Սերգեյ Ելիզարյանցն ու Գագիկ Եսայանը, ավելի ուշ կասկածյալների թվին ավելացել է նաև Դենիս Շեվչենկոն: Սերգեյ Ելիզարյանցը բիզնեսմեն է:
