Անսպասելի հայտարարություն՝ Երևանում. Հայաստան-ԵՄ նոր խա՞ղ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արևելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները և հուսամ՝ նաև Հայաստանի ցանկությունները: Նաև այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արևելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար», Երևանում երեկ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Ավելի շուտ՝ խոսքը ոչ թե ասուլիսի մասին է, այլ միջոցառման, երբ երկու արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով: Եվ դա էլ ինքնին ուշագրավ ֆորմատ է, քանի որ սովորաբար արտգործնախարարների այցերի պարագայում լինում են համատեղ ասուլիսներ, և նախագահական այցերի ընթացքում է, որ արարողակարգը ենթադրում է ընդամենը համատեղ հայտարարություն՝ առանց հարցերի: Ընդ որում՝ այդ դեպքերն էլ լինում են, թերևս, այն պետությունների նախագահների այցերի ընթացքում, որոնց պարագայում առկա են բավականին նուրբ խնդիրներ, և տվյալ պետությունները գերադասում են հրապարակավ չշոշափել թեման՝ այսպես ասած ըմբռնելով միմյանց հակադիր մոտեցումները: Եվ այս տեսանկյունից էլ խիստ հետաքրքիր է, թե Լեհաստանի արտգործնախարարի այցի ընթացքում Երևանում ի՞նչ անցանկալի հարցից, հնարավոր ի՞նչ թեմայի մեջբերումից են խուսափել Երևանն ու Վարշավան՝ բավարարվելով լոկ երկու արտգործնախարարների հայտարարությամբ: Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցից առաջ առիթ ունեցել ենք արձանագրելու, որ այցը գործնականում վճռորոշ կարող է լինել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի նոյեմբերյան ստորագրման հարցում, առավել ևս, որ ի հայտ են գալիս հնարավոր հետաձգման մասին տարբեր տեղեկություններ: Ի դեպ, հատկանշական է, որ Լեհաստանի արտգործնախարարի այցի նախօրեին Եվրահանձնաժողովը տեղեկություն հրապարակեց, որտեղ նշում էր, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե ԵՄ երեք անդամներ չեն թարգմանել համաձայնագրի տեքստն, ու դա կդառնա հետաձգման պատճառ: Իհարկե, չի բացառվում, որ Եվրամիությունն այդ բանը հայտարարում է միայն այն բանից հետո, երբ Հայաստանում, այսպես ասած, «բացահայտվեց» խնդիրը, ու Եվրամիությանը մնում էր կա՛մ մնալ հետաձգման պատասխանատվության տակ, կա՛մ լուծել թարգմանության հետ կապված հարցը: Այդպիսով, Լեհաստանի արտգործնախարարի այցից առաջ փաստացի մեկ հարց լուծվել է, և այդ առումով ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարին Երևանում ընդունելով՝ հայտարարել էր, որ Լեհաստանը կարևոր դեր ունի Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ հարաբերության ամրապնդման գործում: Դա, ըստ էության, շատ նման է Լեհաստանին շնորհակալություն հայտնելուն՝ որոշակի խնդիր լուծելու համար: Մյուս կողմից՝ արտգործնախարար Վաշչիկովսկին իր հայտարարության մեջ խոսել է այն մասին, որ Երևանում քննարկել են համաձայնագրի տեքստը: Մի կողմից՝ այստեղ ամեն ինչ բնականոն է, մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ եթե տեքստը ոչ միայն բանակցված, այլ նաև հրապարակված է երկու կողմից, քննարկելու էլ ի՞նչ կա այստեղ: Ինչո՞ւ են Երևանն ու Վարշավան քննարկել տեքստը: Ո՞վ դիտողություն ունի այդ հարցում, կամ արդյո՞ք որևէ մեկը ինչ-որ ձևակերպման մասով, այսպես ասած, փոշմանել է, արդյո՞ք Եվրամիությունը տեխնիկական խնդիրը լուծել է՝ Լեհաստանի արտգործնախարարի այցից առաջ, Վարշավայի, այսպես ասած, գործադրած ջանքի արդյունքում, բայց դրա դիմաց էլ Վաշչիկովսկին տեքստում որոշակի փոփոխության առաջարկ է բերել Բրյուսելից: Հարցերը, իհարկե, շատ են, բայց թերևս ամենաանսպասելի, գուցե նույնիսկ սենսացիոն տարրն առնչվում է այլ խնդրի կամ հեռանկարի: Վաշչիկովսկին հայտարարում է, որ Երևանում քննարկել են Արևելյան գործընկերության հեռանկարները, այդ համատեքստում հարցը, թե ինչպես կարող է ծրագրում ներառվել Եվրամիության անդամակցության իրական հեռանկար, քանի որ ծրագիրը հենց դրա բացակայության պատճառով հեռու է կատարյալ գործիք լինելուց: Այսինքն՝ Արևելյան գործընկերության, այսպես ասած, լոկոմոտիվ հանդիսացող Լեհաստանը Երևանում քննարկում է այդ ծրագրում Եվրամիության անդամության, այսպես ասած, «գորգ» ներառելու հնարավորությունը և հայտարարում է այդ մասին: Ստացվում է, որ ԵՏՄ անդամ Երևանում ԵՄ անդամ Լեհաստանի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի արտգործնախարարները քննարկում են ԱլԳ ծրագրում ԵՄ անդամության հեռանկարներ ներառելու հարցը: Այդ հայտարարությունը իր քաղաքական բովանդակությամբ և կարգավիճակով գործնականում մի քանի անգամ ավելին է, քան, ասենք, Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը: Բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչպես է արձագանքելու այդ հայտարարությանը Ռուսաստանը, որովհետև Լեհաստանի արտգործնախարարը, փաստորեն, հայտարարում է, որ Երևանի հետ քննարկել են ԵՄ անդամության հեռանկար, թեկուզ ոչ անմիջական, այլ ԱլԳ ծրագրով միջնորդավորված: Միթե՞ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը այդ հայտարարությունն արել է առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու կամ առնվազն առանց պատկերացնելու, թե ինչքան խնդիր կարող է ունենալ Երևանը Մոսկվայի մոտ: Համենայնդեպս, այն էլ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին ընդառաջ Ռուսաստանի այդօրինակ դժգոհության հրահրումը կարող է ունենալ ավելի վատ էֆեկտ հենց համաձայնագրի ստորագրման վրա: Թե՞ բանը հենց այն է, որ համաձայնագիրը այդ առումով իրապես վտանգված է, և Հայաստանն ու Լեհաստանը պարզապես գնում են վա բանկ՝ ակնարկելով, որ եթե Մոսկվան զուտ քմահաճույքի պատճառով կամ ինչ-ինչ այլ, այսպես ասած, զուտ կոնյունկտուրային պատճառներով,- որովհետև քաղաքական պատճառ Մոսկվան պարզապես չունի,- արգելակի ԵՄ հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը, ապա երրորդ փորձ այլևս չի լինի, կլինի ԵՄ ուղիղ անդամակցության գործընթաց»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am