«Սասնա ծռերից» երեքը ստանալու է ամենախիստ պատիժը. ովքեր կարդարացվեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել: Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել և իրենց կարծիքով՝ պարզապես ի պաշտպանություն Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել: Մեր տեղեկություններով՝ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձ ստանալու է ամենախիստ պատիժը՝ խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի մասին է: Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։
