Տաթև Հակոբյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 90 կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ: Տաթևը, պոկելով 105 կգ և հրելով 123 կգ, երկամարտում գրանցեց 228 կգ արդյունք:
