Վրաստանի ՆԳՆ ղեկավարը կոչ է արել չքաղաքականացնել կրակոցներն ադրբեջանցիների ուղղությամբ
Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին հանրությանը կոչ է արել հրաձգությունը երկրի Մարնեուլի շրջանում իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գրասենյակի մոտ չդիտարկել քաղաքական կոնտեքստում: Այս մասին հայտնում է Sputnik-ը:Նա նշել է, որ հետաքննությունն ուսումնասիրում է տեղի ունեցածի բոլոր հնարավոր տարբերակները: Նախօրեին ուշ գիշերն անհայտ անձը կրակ է բացել կուսակցության՝ Մարնեուլի շրջանի նախընտրական շտաբի մոտ: Ականատեսները մոտ 10 կրակոցի ձայն են լսել: Հրաձգության հետևանքով 4 մարդ վնասվածք է ստացել:
