Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները․ վերլուծական


7or.am-ը գրում է․ Նկարում պատկերված «հեծանվորդներին» պարբերաբար նստեցնում են գործիքի վրա, որպեսզի ժողովրդական դարձնեն։ Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները՝ տարածքային կորուստ, մարդկային զոհեր, սեփական երկրի ավերում։

Այս երեքից համեմատաբար քիչ վնասակարը սեփական երկրի համար եղել է Սահակաշվիլին։ Հիմա նա բանտում փտում է։ Նիկոլին ու Զելենսկուն նույն ճակատագիրն է սպառնում, թեև նրանց երաշխիքներ են տվել, որ թռնելու տեղ կունենան, միայն թե պարտաճանաչորեն կատարեն դրսից ստացած առաջադրանքը։

Նիկոլն ու Զելենսկին հիմա իրար հետ մրցում են, թե ով ավելի մեծ վնաս կտա իր երկրին։ Երկուսին էլ Արևմուտքն օգտագործում է հակառուսական պայքարում՝ սեղանին դնելով դրանց ղեկավարած երկրները՝ Հայաստանը և Ուկրաինան։

Նիկոլ Փաշինյանի մասով Արևմուտքը հանդես է գալիս Թուրքիայի դեմքով ու Ադրբեջանի պահանջներով։ Նիկոլի վրա դրված է «հանձնել, հանձնել մինչև վերջ» առաջադրանքը։ Հայաստանում դրան դիմադրում են։ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը իշխանափոխության չի հանգեցրել, բայց լրջորեն հարվածել է Նիկոլին ու նրա պահապան–հրեշտակ «նախկին–ներկա» թեզին։

Մինչև վերջերս Նիկոլին հաջողվում էր քաղաքական բանավեճը տեղավորել «նախկին–ներկա» տիրույթում ու հաղթող դուրս գալ։ Հիմա դա չի ստացվում, քանզի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը երկրորդ պլան է մղել նախկիններին։ Սրբազանը սանիտարական հատումներ է իրականացնում ոչ միայն նիկոլական, այլ նաև ընդդիմադիր տիրույթում՝ մաքրելով տարատեսակ ճիճուներին, ոտատակ ընկնողներին, դինոզավրերին ու այլոց։ Տեղի է ունեցել, այսպես ասած, ընդդիմափոխություն, ու անկախ այս ամենի արդյունքից՝ քաղաքական դաշտը վերափոխվել է ու շարունակելու է վերափոխվել։ Իսկ դա խառնել է Նիկոլի ծրագրերը և նա ստիպված նստել է հեծանիվի վրա՝ հայ ժողովրդին մոտիկից հրամցնելով իր տձև ծիծիկները։

Նիկոլը հիմա ուզում է ցույց տալ, թե, իբր, առաջվա նախշունն է՝ հեծանիվ քշող, պեռաշկի ուտող, կեղտոտ ձեռքերը շալվարի վրա սրբող։ Բայց դա արդեն չի աշխատում, քանզի նրա ժեխին ձեռքից խլել են ու Նիկոլին թողել մերկ վիճակում։ Հիմա բոլորը տեսնում են, որ նա գեշո է բոլոր իմաստներով։ Հեծանիվ քշելը նրա հուսահատ քայլերից է։ Բայց չի փրկելու։ Հեծանիվի «ռամը» իրեն օգնական։

դիտվել է 1366 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am