«Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու»
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այսօր կարծիք հայտնեց, որ նոյեմբերին համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու: «Համաձայնագրի վավերացումը իրենից քաղաքական, տեխնիկական բնույթ է ներկայացնում, և Եվրամիությունը պետք է ջատագովը լինի եւ անդամ-պետություններին խնդրի արագացնել վավերացումների գործընթացը»,- ասաց նա: Թեւան Պողոսյանի խոսքով` Հայաստանն արդեն պետք է սկսի համաձայնագրով նախատեսված բարեփոխումերի փաթեթների մշակումը, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018 թվականը բավարար կլինի վավերացման գործընթացն ավարտելու համար:
