Սոցապ ծառայության տարածքային բաժնի պետ է նկատողություն ստացել
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի հանձնարարականով Ծառայության աշխատակազմի ղեկավարը հրաման է ստորագրել ՍԱՊԾ աշխատակազմի Կենտրոն 1 տարածքային բաժնի պետ Ամալյա Վարդումյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ նկատողություն կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք է հանդիսացել Ծառայության պետի մոտ քաղաքացիների ընդունելության ընթացքում քաղաքացի Զ.Համբարձումյանի դիմում-բողոքը և Ա.Վարդումյանի բացատրագիրը:
