Հիմա էլ փաշինյանական շոուների հերթը հասավ Սփյուռքին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովրդին ընդգրկող միջավայրը տարբերվում է նրանով, որ հայության մեծամասնությունն ապրում է Սփյուռքում։ Եվ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միշտ առանցքային նշանակություն են ունեցել։ Սփյուռքում ձևավորվող դիրքորոշումները, թեկուզ ոչ ամբողջական, բայց միշտ էլ որոշակի ազդեցություն ունեն Հայաստանում ձևավորվող ներքաղաքական օրակարգի վրա։ Հիշում ենք, որ 2018 թվականին, երբ Փաշինյանը ճանապարհ էր հարթում իշխանությունը վերցնելու համար, ինչ դիրքորոշում էր ձևավորվել Սփյուռքում։ Հայկական համայնքներում մեծ հավաքներ էին կազմակերպում հօգուտ Փաշինյանի՝ իրենց համերաշխությունն արտահայտելով Հայաստանում փողոց փակած ցուցարարներին։

Իսկ Սփյուռքի տարբեր բնակավայրերից սոցցանցերի օգտատերերը Փաշինյանի համար ուղղակի կուրծք էին ծեծում՝ հայհոյելով նրա հետ անհամաձայնություն արտահայտող ընդդիմադիրներին։ Ու անգամ տպավորություն էր ստեղծվում, թե Սփյուռքում անվերապահ աջակցում են Փաշինյանին, քանի որ սփյուռահայերը ևս մեծ ակնկալիքներ ունեին նրանից։ Բայց Արցախյան պատերազմից հետո իրավիճակ է փոխվել։ ՀՀ իշխանությունները կորցրել են այն աջակցությունը, որ վայելում էին Սփյուռքում։ Դե, Հայաստանի մասին խոսք չկա, ակնհայտ է, որ այսրոպեական իշխանությունների վարկանիշը հիմա գետնին է հասել։ Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը փորձում է ֆոն ստեղծել, թե ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենք շարունակում են աջակցություն վայելել Սփյուռքում։ Ինչպե՞ս: Իհարկե, մանիպուլ յացիաներով ու շոուներով: Դե, Փաշինյանը շոուների ու ֆոնի ապահովման վարպետ է, այստեղ վիճելու բան չկա:

Դրա համար էլ արդեն տևական ժամանակ իշխանությունները ջանում են Սփյուռքում այնպիսի մարդկանց գտնել, որոնք իրենց համաձայնությունը կարտահայտեն իշխանությունների առաջ քաշած դիրքորոշումների ու քաղաքական օրակարգի հետ։ Սակայն մենք ունենք տեղեկություններ, որ իշխանությունների գործադրած ջանքերն ապարդյուն են անցնում։ Առավելագույնը, որ նրանց հաջողվել է, ընդամենը մի քանի հոգու գտնելն է, որոնք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում իշխանությունների օրակարգին։ Սակայն նրանք էլ հիմնականում, մեղմ ասած, Սփյուռքում առանձնապես մեծ համբավ չունեն: Օրինակ՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի հետ։ Սա, ինչպես ասում են, «ուրիշ հերոսի անուն»-ի շարքից է:


Ահա, թե ինչ վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը: Անցած տարվա ամռանը ևս Փաշինյանը Սարաֆյանի հետ էր հանդիպում ունենում, որը նորից իր աջակցությունն էր հայտնում կառավարության կողմից առաջ քաշվող օրակարգին։ Դե, երևի մի անգամ աջակցություն հայտնելը քիչ է, կարելի է մի քանի ամիսը մեկ աջակցություն հայտնել ու քննադատել ընդդիմությանը։ Չի բացառվում, որ առաջիկայում մի քանի այլ սփյուռքահայերի հետ ևս Փաշինյանը հանդիպի, նրանց եթերներ տրամադրեն, նրանցից հարցազրույցներ վերցնեն՝ ցույց տալու համար, թե, տեսեք, Սփյուռքը Փաշինյանի իշխանության կողքին է։ Մյուս խնդիրն այն է, որ այսպիսի գործելակերպով Փաշինյանը ոչ միայն ձգտում է հանրային լսարանի համար պատկեր ապահովել, այլև պառակտել Սփյուռքը, քանի որ սփյուռքահայության մեծ մասն ուղղակի դեմ է Փաշինյանի «խաղաղության» օրակարգին ու միակողմանի զիջումների քաղաքականությանը։

Իսկ ինչքան Սփյուռքում տարաձայնությունները խորանան, միակամությունը բացակայի, այնքան այդ իրավիճակը Փաշինյանի իշխանության օգտին է։ Բայց սա միայն «այսբերգի» մի կողմն է: Այսպիսի քայլերով ՀՀ իշխանությունները փորձում են նաև ազդակներ ուղարկել Թուրքիային ու Ադրբեջանին, թե՝ տեսեք ինչպես եմ կատարում ձեր ցանկությունները։ Գաղտնիք չէ, որ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից պարբերաբար շեշտում են, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքի «վնասակար ազդեցությունից»։ Ու, ահա, այսպիսով Փաշինյանը թուրքական կողմին կարող է ցույց տալ, որ լավագույն կերպով կատարում է իրեն հանձնարարված առաջադրանքը, որի արդյունքում Հայաստանը ոչ միայն ազատվում է Սփյուռքի ազդեցությունից, այլև ՀՀ իշխանությունն իր կարծիքին է հակում սփյուռքահայ ներկայացուցիչներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 451 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am