Հայտնի է՝ ով կգլխավորի Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ նրա կնոջ փոխարեն
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Գիլվանովան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի մշակույթի դեպարտամենտում: Հոկտեմբերի 19-ին Արմեն Ջագարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որն զբաղեցնում էր Ջագարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
