Սեֆիլյանին հանրային պաշտպան կտրամադրվի
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատարանը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական սանկցիա կիրառեց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի, հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի եւ Նինա Կարապետյանցի նկատմամբ՝ դատարանի դահլիճն առանց դատարանի թույլտվության լքելու համար: Դատարանը դիմելու է Փաստաբանների պալատ՝ երեք պաշտպանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով: Նախագահողը, քանի որ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը մնացել է առանց պաշտպանի, որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Ժիրայր Սեֆիլյանին հանրային պաշտպանով ապահովելու համար: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:
