«Սասնա ծռեր» 2-ի գործի նիստի օրը հայտնի է
«Սասնա ծռերի» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստերը կքննվեն արտագնա՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ժամը՝ 11:30-ին: Գործը կքննի նույն դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
