ԻՆՉՈՒ՞ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ

ԻՆՉՈՒ՞ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ


Հայաստան մտնող նավթամթերքի և հացահատիկի մեծագույն մասը, եթե ոչ ամբողջականությունը գալիս է Վրաստանով` երկաթուղով։
Այդ երկաթուղին Դեբեդի վարարման արդյունքում բազմաթիվ հատվածներում վնասվել է։ Փլուզումները 5-6, իսկ որոշ տվյալներով էլ` էլ ավելի հատվածներում ոչնչացրել են երկաթգիծը։
Ցամաքային ճանապարհներից Լոռիով անցնող մայրուղին նույնպես վնասված է։ Տավուշով անցնողը փաստացիորեն գտնվում է թշնամու վերահսկողության ներքո, որովհետև նրա զորքն ընդամենը մետրերի վրա է կանգնած։
Ճանապարհը նորոգելու մասին մտածելու սկզբի մասին այս իշխանությունները հայտարարում են։ Այսինքն` նոր-նոր սկսում են մտածել, որ ճանապարհը թերևս պետք է նորոգեն։
Իսկ երկաթուղի՞ն։ Երկաթուղու մասին ոչ միայն որևէ խոսք չկա և մամուլն էլ դրան չի անդրադառնում, այլև` երկաթուղու վերաբերյալ անգամ չեն էլ մտածում։
Ընդ որում` երկաթուղին այս առումով առավել կարևոր է` քան ցամաքային ճանապարհը և առավել թանկ ու բարդ պրոցես է` քան ասֆալտը։
Ինչի՞ է սա հանգեցնելու շատ շուտով և ինչու՞ ոչինչ չեն անում։
Շատ շուտով, ընդամենը շաբաթների ընթացքում սա Հայաստանում ստեղծելու է պարենային սով։
Հացահատիկի ցամաքային ճանապարհային մուտքը գների ահռելի բարձրացման է բերելու և ստեղծելու է դեֆիցիտ։
Մյուս կողմից փլուզվելու է առանց այդ էլ սպեկուլյատիվ սկզբունքով աշխատող նավթամթերքների շուկան։
Վառելիքի գները դառնալու են աստղաբաշխական, իսկ ստեղծվող դեֆիցիտը ոչ միայն ապրանքը դարձնելու է անհասանելի, այլև, ելնելով տեղային ցեղային փողապաշտական-գիշատչական առանձնահատկություններից` կրկնակի կամ եռակի թանկացնելու է այն վառելիքի գները, որոնք մինչ այս էլ մտնում էին Հայաստան միայն ասֆալտային ճանապարհներով, օրինակ` հեղուկ գազը։
Ինչու՞ ոչինչ չի արվում։
Երկաթգծի փլուզումը նվեր է Ադրբեջանին, Թուրքիային և իհարկե Ռուսաստանին։ Եվ իհարկե, փաշինյանական վարչախմբին։
Առաջ է գալիս Զանգեզուրի միջանցքի «անխուսափելիության» հարցը։ Ճանապարհները վնասված են, երկաթուղին չկա` Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, Ադրբեջանին ու Թուրքիային այլընտրանք չկա և ամեն բան հանձնելով խաղաղություն ստանալն ու ճանապարհների բացումն այլընտրանք չունեն։
Միաժամանկ թեմա է բացվելու` Ադրբեջանից նավթամթերք գնելու «անհրաժեշտության» մասին, իսկ Թուրքիայից` ուղիղ ճանապարհով հացահատիկ ներկրելու։ Այս վերջինի մասով առկա է վաղուց շրջանառվող դավաճանական տերպետրոսյանական պատմությունն այն մասին թե ինչպես Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ «բարեհոգի» Թուրքիան հայերին փրկեց սովից ու ուղիղ գծով հացահատիկ տվեց։
Դա նախադեպ է այսօր արվելիք նույնատիպ, բայց արդեն համակարգային քայլի համար` Հայաստանը ադրբեջանաթուրքական պետական համակարգում ինտեգրելու որդեգրված ճանապարհին։
Շահում է նաև Ռուսաստանը, որովհետև Վրաստանից իր երկաթուղային կապը ժամանակավորապես (մինչև Հայաստանի լիակատար ինտեգրումն Ադրբեջանի մեջ` անկախատեսք սատրապության կարգավիճակով), փոխարինվում է երկաթուղային մատակարարմամբ` Ադրբեջանով, այդ թվում ոչ միայն Հայաստանի հարավով, այլև` առկա Ղազախ-Իջևան երկաթգծի միջոցով, որի մասին դեռևս ոչ ոք ոչ մի տեղ չի խոսել և որի շնորհիվ լուծվում է իր ռազմավարական առաջնահերթության միակ ու ամենակարևոր խնդիրը տարածաշրջանում` իր ցամաքային կապի ստեղծումը դաշնակից Թուրքիայի հետ։
Այս ողջ համատեքստում այլևս արդեն չի էլ սարսափեցնում ժողովրդի ու հատկապես իրեն քաղաքագետ ու վերլուծաբան հռչակած թ-ական գործակալական ցանցի բացարձակ լռությունն այս թեմայի առնչությամբ, որն առնչվում է Հայաստանի կործանման ընթացող գործընթացին։
Հիմա, այս գրառումից հետո, թերևս այս մինչ այժմ չխոսված ու չքննարկված նյութը արծարծվի մի փոքր, բայց այն կմնա անտեսված, որովհետև քաղաքական պատվերը հիմա ճիշտ հակառակ ուղղությամբ է իջեցված բոլոր լրատվամիջոցներով հանդես եկող գործակալ-«վերլուծաբաններին»։
Մինչև սովն ու ահռելի գնաճը կսկսվեն։
Ու այդժամ նոր բացատրություններ ու նոր քարոզ կսկսվի ոչ թե պատասխան պահանջելու ակնհայտորեն միտումնավոր այս անգործության համար, այլ` ճիշտ հակառակը` կսկսվի քարոզ` դրա հետևանքով մեկ այլ հանցավոր դավաճանական քաղաքականություն վարելու և ներդնելու օգտին։
Հայաստանն արդեն իսկ ադրբեջանաթուրքական սատրապություն է։
Եվ այդ գործընթացը շատ շուտով է՛լ ավելի է խորանալու։

Հայկ Մարտիրոսյան

դիտվել է 937 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am