Թուրքիան կոչ է արել «Իսլամական ությակի» երկրներին՝ փոխհաշվարկն իրականացնել ազգային արժույթներով
«Իսլամական ությակ» (D-8) կազմակերպության երկրները պետք է փոխադարձ առեւտուրն իրականացնեն ազգային արժույթներով ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու համար: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր նպատակը պետք է դառնա առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումը 100 մլրդ դոլարից մինչեւ 500 մլրդ դոլար: Դրա համար մենք պետք է փոխհաշվարկներն իրականացնենք ազգային արժույթներով: Ոչ մի անհրաժեշտություն չկա մեր տնտեսությունները ենթարկել դոլարի եւ եվրոյի ճնշմանը»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Haberturk հեռուստաալիքին:
