Սիրիայում ցուցադրվել են ԴԱԻՇ-ից գրաված ամերիկյան հրացաններ և խորհրդային տանկեր
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրված է Մեյադին քաղաքում ԴԱԻՇ-ից Սիրիայի կառավարական ուժերի գրաված զենքը: Տեսանյութը հրապարակել է սիրիական SANA գործակալությունը: Տեսանյութում կարելի է տեսնել խորհրդային Т-55 և Т-62 տանկեր, տասնյակ հակատանկային զենքեր, խոշոր տրամաչափի գնդացիրներ, ինքնաձիգներ, հրացաններ և այլն: SANA-ն հայտնում է, որ զենքերի մեջ հայտնաբերվել է Իսրայելի և ՆԱՏՕ-ի երկրների արտադրության զենքեր, մասնավորապես՝ 155-միլիմետրանոց ամերիկյան M198 հաուբից: Հայտնաբերվել են նաև անօդաչու թռչող սարքեր:
