Անդրանիկ Կարապետյանը՝Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: 85 կգ քաշայինների կարգում Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց միայն 190 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 360 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն: Նախօրեին կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էր դարձել Սոնա Պողոսյանը:
