Չենք պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի միջև առկա կոնֆլիկտին.Տուսկ
Korrspondent.net-ը հայտնում,որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի միջև կոնֆլիկտին: «Ես մշտական կապի մեջ եմ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ և որ Իսպանիայում ստեղծված իրավիճակն ինձ «անհանգստացնում է»:Եվրամիության անդամ երկրների ու ինտիտուտների դիրքորոշումը հստակ է. այս կոնֆլիկտում միջազգային միջնորդությունների, գործողությունների կամ նախաձեռնությունների տեղ չկա: Ես թեմայի վերաբերյալ լայն քննարկումներ չեմ ակնկալում», - ասել է եվրոպացի պաշտոնյան:
