Էլեկտրաէներգիան կթանկանա՞
«Եթե կառավարությունը կամ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը միջամտի սակագների ձևավորմանը, կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը :Այդ պատճառով է կառավարությունն անկախ մարմին ստեղծել՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։Հարցի վերջնական պատասխանը կտա այդ հանձնաժողովը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշաների նախարար Աշոտ Մանուկյանը։ Թանկացման համար էլ, ըստ նախարարի, հիմքեր չկան։ «Սակագների բարձրացման համար առաջիկայում նախապայմաններ չեմ տեսնում», - նշեց Աշոտ Մանուկյանը։
