Կարևոր դիտարկումներ՝ Սարգսյան-Ալիև հանդիպումից

«Առավոտ»-ը վերլուծականում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, գրել է. «Եթե փորձենք ամփոփել նախագահների՝ Վիեննայի հանդիպումից մինչև ժնևյան հանդիպում ընկած ժամանակահատվածը, կարելի է առանձնացնել մի քանի կարևոր դիտարկում. 1. Չնայած գործադրված բոլոր ջանքերին՝ Ադրբեջանին չհաջողվեց օրակարգից դուրս բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, 2. Ադրբեջանը բանակցային սեղանին չկարողացավ նյութականացնել Ապրիլյան ագրեսիայի նախաձեռնելու ժամանակ ունեցած ակնկալիքները: Սարգսյանի վերջին հայտարարությունը թերևս ի չիք դարձրեց Բաքվի հույսերը, թե բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով հնարավոր է ճնշում գործադրել հայկական կողմի վրա և զիջումներ ստանալ, 3. Համանախագահների նկատմամբ Ադրբեջանի ճնշումները (որոնք երբեմն բացահայտ շանտաժ են հիշեցնում) ևս անարդյունք են, ինչի մասին է վկայում բանակցային գործընթացի կայունությունը: Թերևս հենց այս գործոններով է պայմանավորված, որ Բաքվից պարբերաբար լսելի են ոչ այդքան կառուցողական և շատ հաճախ անտրամաբանական հայտարարություններ, որոնք ավելի շատ ուղղված են հենց ներքին լսարանին: Վերջում պետք է նշել, որ բավական ողջունելի էր ժնևյան հանդիպման համատեքստում պաշտոնական Ստեփանակերտի պահվածքը: Հերթական անգամ բավական ճիշտ պահի Արցախի ԱԳՆ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ ներկայացնելով սեփական մոտեցումը և ընդգծելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու միակ տարբերակն Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությունն է բանակցությունների բոլոր փուլերին»: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am