Լևոն Ալթունյանի և Մալայան ԲԿ-ի սեփականատիրոջ հարաբերությունները լարվել են
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ լարվել են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ Մալայան ակնաբուժական կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Մալայանի հարաբերությունները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Մալայանը անտեսում է առողջապահության նախարարի հրահանգները իր բժշկական կենտրոնը համարելով անկախ օղակ։ «Նախարարն էլ իր հերթին փորձում է ունեցած լծակներով ճնշում գործադրել Մալայանի վրա։ Թե ինչով կավարտվի Ալթունյան-Մալայան հակամարտությունը, կախված կլինի առողջապահության նախարարի պաշտոնավարման ժամկետից»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:
