Շիրակի մարզի Արփի համայնքից այս տարի հինգ ընտանիք է հեռացել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի Շիրակի մարզի Արփի համայնքի կազմի մեջ մտնող Շաղիկ բնակավայրից 11 բնակիչ է հեռացել: 3 ընտանիքներն էլ Ռուսաստանի Դաշնություն են մեկնել: Համայնքի վարչական ղեկավար Արտակ Բադեյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել: «33 տնտեսությունից մնացել է միայն 27–ը»,- փաստեց Բադեյանը: Այստեղ գյուղատնտեսության ճյուղերից միայն անասնապահությունն է զարգացած: Այն, սակայն, անասնապահներին եկամուտ չի բերում: «Շրջանի ամենավերջին գյուղն է, առեւտրականները գալիս են էժան միսը տանում: Մարդկանց էժան գնով ձեռ չի տալիս միս ու կաթ վաճառելը, ստիպված սաղ գնում են: Մտածում են, եթե պետք է Ռուսաստան գնան փող աշխատեն՝ ուղարկեն ստեղ, միանգամից ընտանիքներին էլ հետն են տանում»,– ներկայացրեց Շաղիկի վարչական ղեկավարը: Իսկ ի՞նչ է անում համայնքապետարանը գյուղացուն սեփական հողում պահելու համար: «Ոչինչ»,- պարզ ու հստակ պատասխանեց Արտակ Բադեյանը: Նրա խոսքով՝ համայնքը փոքր է, պայմանները միայն անասնապահության համար են նպաստավոր: Շաղիկում միայն երկու խոշոր ֆերմեր կա, մնացած տնտեսությունների ունեցած խոշոր եղջերավորների գլխաքանակը 5–ից չի գերազանցում: Բադեյանի տվյալներով՝ 2016–2017 թվականների ընթացքում 100 գլուխ անասուն է պակասել: 750–ի փոխարեն հիմա 600 գլուխ կա: «Փոքր, կտրված գյուղ է, ով կարող է ստեղ բիզնես դնել»,- նշեց Բադեյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am