Սոչիում միջադեպ ` հայերի և ադրբեջանցիների միջև Արցախի պատճառով
Rusarminfo-ին «Կոմերսանտե» թերթի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հայտնել է,որ Սոչիում անցկացվող 19-րդ երիտասարդական եւ ուսանողական համաշխարհային փառատոնի ժամանակ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները ներխուժել են փառատոնի շտաբ և պահանջել վահանակից հեռացնել հայկական պատվիրակության քարտեզը, որում Արցախը պատկերված է եղել որպես Հայաստանի մի մաս: Բանակցություններից հետո ադրբեջանական պատվիրակությանն առաջարկվել է կախել այն քարտեզը, որում Արցախը պատկերված է Ադրբեջանի կազմում: Որքան էլ որ տարօրինակ է, բայց դրանից հետո բոլորը միանգամից հանգստացան,- ասել է Կոլեսնիկովը:
