Եվրոպան չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը. Եվրախորհրդարանի ղեկավար
Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին՝ Kope ռադիոկայանին տված հարցազրույցում: «Եվրոպան հանդես է գալիս երկխոսության օգտին: Կարեւոր է լուծումը գտնել Իսպանիայի իրավական բազայի եւ Սահմանադրության շրջանակներում: Լավ կլիներ, եթե Կատալոնիայի կարավարությունը չհռչակեր անկախություն, որովհետեւ… Եվրոպայում ոչ ոք չի կարող ընդունել Կատալոնիայի անկախությունը»,-նշել է Տայանին: Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
