Արցախ այցելած CNN-ի հաղորդավարը կարող է «սև ցուցակում» հայտնվել
Ադրբեջանի «սև ցուցակն» այժմ համալրողների թեկնածուների թվում է հայտնվել ամերիկացի շեֆ-խոհարար, գրող և հաղորդավար Էնտոնի Մայքլ Բուրդենը, ով Արցախում նկարահանումներ է իրականացնում:ԼՂՀ-ում նա նկարահանումներ է իրականացնում իր Parts Unknown խոհարարական հաղորդման համար: Oxu.Az-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խիկմետ Գաջիևը հայտնել է, որ. «դիտարկվում է ամերիակցի շոումենի՝ Լեռնային Ղարաբաղ այցի հարցը»: Բուրդեն իր Instagram-ի էջում նկարներ է տեղադրել, որտեղ երևում է՝ ինչպես է ժամանել Հայաստան, ապա մեկնել Արցախ:
