Մարդասպան տաքսիստի հորը ձերբակալել են նման հանցագործության համար
Մոսկվայում ձերբակալվել է իր ուղևորներին թալանած տաքսիստի հայրը: Նշվում է, որ տղամարդը նույնանման հանցագործություններ է գործել: Այս մասին հայտնում է TASS-ը: «Տղամարդը ձերբակալվել է բջային հեռախոս գողանալու համար, որը նա զոհից վերցրել է նույն միջոցով, ինչպես արել է նրա որդին, այսինքն՝ ուղևորի ջրի մեջ թունավոր նյութ է լցրել»,- ասել է գործակալության աղբյուրը: Ձերբակալության փաստը հաստատել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի հարցերով Գլխավոր վարչության մամլո ծառայությունում: Կասկածյալը 53-ամյա տղամարդ է: Նրա բնակարանի խուզարկության ադյունքում հայտնաբերվել և բռնագրավվել է 20 բջջային հեռախոս, ավելի քան 190 հոգեմետ հաբ, 98 ձեռքի ժամացույց:
