Համատեղ գործողությունների վերաբերյալ Ասադի հետ պայմանավորվածություն չկա.քրդերի հայտարարությունը
RIA Novosti-ն գրում է ,որ Սիրիացի քրդերի և Բաշար Ասադի կառավարության միջև համատեղ գործողությունների պայմանավորվածություն չկա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սելահեթին Սորոն: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ սիրիացի քրդերը ներկա պահին չեն պատերազմում Ասադի ռեժիմի հետ, սակայն նաև չեն հանդիսանում ռեժիմի դաշնակիցները:Քանի որ քրդերը մեծ վտանգ են տեսնում իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կողմից, մենք հետ ենք մղել մեր հակասությունները ռեժիմի հետ հետին պլան»,- ասել է նա:
