Մհերը երգում է, Ավետ Բարսեղյանն ու 1-ին տիկինը՝ պարում/տեսանյութ/
Հաղորդավար Ավետ Բարսեղյանի եւ 1-ին տիկին Ռիտա Սարգսյանի պարի տեսանյութը երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ծննդյան խնջույքի ժամանակ է: Երեկոյի ընթացքում Ավետ Բարսեղյանը հայտարարում է 1-ին տիկնոջը նվիրված Մհերի երգի մասին:«Բոլոր այն երկրները, ովքեր չունեն 1-ին տիկին, թող գնան մտածեն, որ ունենան էնպիսին, ինչպիսին ունենք մենք: Կեցցե մեր 1-ին տիկինը, կեցցե Մհերի երգացանկում տեղ գտած «Не бывает страны без первой леди» երգը»,- ասում է Ավետ Բարսեղյանը:
