Ինչու՞ է անդունդ ձևավորվում հայ-վրացական հարաբերություններում

Նախօրերին ուշագրավ բանակցություններ են տեղի ունեցել Թբիլիսիում: Ճիշտ նույն օրը, երբ Ժնևում հանդիպում էին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի։ Հասանովը մեկնել էր Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։ Մինչ եռակողմ հանդիպումը, սակայն, Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի հետ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը քննարկվել է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում Վրաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը։ Կողմերը կարևորել են զինված ուժերի ղեկավար կազմերի, ինչպես նաև ռազմական փորձագետների փոխադարձ այցերի կազմակերպումն ու իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք օգտակար են ռազմական համագործակցության զարգացման համար։ Այնուհետև Հոկտեմբեր 17-ին Թբիլիսիում կայացավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկել են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, տարածաշրջանի տնտեսական նախագծերը և այլն։ Փաստորեն, քննարկվել են երեք երկրների միջև ռազմական ոլորտում ներկայիս և ապագա համագործակցության հարցեր, տեղեկատվություն տարածվեց, որ հանդիպման արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում, ասված է հաղորդագրությունում: Մինչ այդ, Թբիլիսին ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է վրաց պաշտոնակից Լևան Իզորիայի հետ։ Ըստ Վրաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային իրադրությունը։ Վրաց և ադրբեջանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ «նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն իրենց երկրների համար սպառնալիք հանդիսացող միջազգային ահաբեկչության, ագրեսիվ սեպարատիզմի և այլ դրսևորումների դեմ ջանքերի միավորման գործում»։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան համոզմունք են հայտնել, որ ռազմական ոլորտում համագործակցության հիմք են ստեղծում տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ռազմական այդ համագործակցության շրջանակում, որի հիմքը դրվել է 2014թ.՝ Նախիջևանում, կողմերը բացի հանդիպումներից ու քննարկումներից նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վերջին անգամ երեք երկրների պաշտպանության նախարարները հանդիպել էին այս տարվա մայիսի 23-ին՝ Բաթումիում, որտեղ ստորագրվել է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին վերաբերող եռակողմ հուշագիրը։ Հարևան երեք երկրներին միավորում է էներգետիկ մի շարք խոշոր նախագծեր, ինչպես, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով։ Այս համագործակցությունը հասկանալի է: Սակայն ուշագրավն այն է, որ կողմերը քննարկել են նաև Արցախյան հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև Թուրքիայի ու աշխարհի քաղաքական հարցերը։ Հանդիպումն ավարտվել է համագործակցության մասին համատեղ արձանագրության ստորագրմամբ։ Ավելին՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարները համագործակցությունը խորացնելու մասին փաստաթուղթ են ստորագրել՝ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո: Ընդ որում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրն ու տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունները՝ ընդգծելով, որ դրանք պետք է կարգավորվեն պետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայաստան-Վրաստան հարաբերություններում ներկայիս իրավիճակն, ակնհայտորեն, չի համապատասխանում այն մակարդակին ու այն շահերին, որոնք բխում են հայ-վրացական հարաբերությունների տրամաբանությունից: Ակնհայտ է, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններում կամաց-կամաց որոշակի անդունդ է ձևավորվում, Վրաստան-Ադրբեջան հարաբերություններն ավելի ու ավելի են սերտանում, և այդ սերտացումը ազդում է պաշտոնական Թբիլիսիի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ դիրքորոշման էլ ավելի ցայտուն արտահայտման վրա: Պաշտոնական Երևանը, կարծես, վերջին շրջանում ինքնահոսի է թողել Հայաստան-Վրաստան հարաբերությունները, ինչը անթույլատրելի է ու խիստ վտանգավոր: Թամար Բագրատունի

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am